Artsakhpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է Ադրբեջանի հայցորդների կողմից եւս 11 գործերի վճիռները։

Ինչպես հայտնում է Turan գործակալությունը՝ ՄԻԵԴ մեկ ընդհանուր գործի շրջանակներիում 10 հայցորդի շահեր ներկայացնող փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը բավարարել է ընդդիմադիր ակտիվիստների բողոքները՝ Բայրամ Բայրամովի, Մեջիդ Մեջիդլիի, Վիդադի Իսկենդերովի, Իքրամ Իսրաֆլովի, Հիքմեթ Աղաեւի եւ Ռովշան Գուլիեւի։ Վերջիններս մինչեւ 15 օր դատապարտված են եղել վարչական կալանքների՝ 2010-ի հուլիսի 31-ին եւ 2011-ի ապրիլի 17-ին՝ Բաքվում բողոքի խաղաղ ակցիաներին մասնակցության համար։ Դատարանը ճանաչել է նրանց իրավունքների խախտումը՝ ըստ 6-րդ  (դատական արդար պարզաբանումների իրավունք), 10-րդ (արտահայտման ազատություն), 11-րդ (հավաքների ազատություն) հոդվածների։

Բացի այդ, ՄԻԵԴ-ը ճանաչել է նաեւ ըստ վերոնշյալ հոդվածների Մուհամեդ Մեջիդլիի իրավունքների խախտումը՝ 2010-ի հուլիսի 31-ին եւ 2013-ի մարտի 10-ին հանրահավաքներին ընդդիմության ձերբակալությունների ժամանակ։  Բավարարվել են նաեւ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլիի բողոքները՝ վերջինիս կամայական ձերբակալությունների հետ կապված՝ 2011-ի ապրիլի 17-ին եւ 2013-ի հունվարի 26-ին բողոքի ակցիաների ժամանակ, ինչպես նաեւ ոստկանության կողմից ցուցաբերած բռնության վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը ճանաչել է նաեւ ակտիվիստ Թուրալ Աբասլիի իրավունքների խախտումը՝ կապված 2012-ի հոկտեմբերի 20-ին եւ 2014-ի մայիսի 7-ին նրա ձերբակալությունների հետ։

Ստրասբուրգի դատարանը բավարարել է նաեւ Ջամիլ Հաջիեւի ( 2012-ի նոյեմբերի 17-ին եւ  2013-ի հունվարի 26-ին հանրահավաքների մասնակցություն) եւ Բաբեկ Հասանովի ( 12-ի նոյեմբերի 17-ին եւ 10 2013 -ի մարտի 10—ին հանրահավքների մասնակցություն) հայցերը։

Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ը վճռել է ՝ հայցորդներին 138 870 եւրո փոխհատուցում  եւ եւս 9700 եւրո՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել