Lragir.am-ը գրում է.
Արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակության առաջնորդ Վարդան Օսկանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Օսկանյանը խոսում է իշխանությունների անօրինականությունների մասին, իսկ անօրինականություն չէր այն, երբ տարիներ առաջ իր ծառայողական մեքենայով իր որդին վրաեթրի ենթարկեց մի երիտասարդի: Ըստ տեղեկությունների՝ մինչև այժմ այդ երիտասարդն առողջական խնդիրներ ունի:
«Ապօրինություն այնտեղ չկար: Ինձ հասանելի ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ տղան էր վարում, մի փոքր դեպք էր եղել, մեկի ոտքն էր վիրավորվել, մենք ամբողջությամբ օգնել ենք: Դեպքը 15 թե 20 տարի առաջ էր, այդ տղուն օգնել ենք, լրիվ ապաքինվել է: Բայդ կրկնում եմ՝ դրա մեջ ապօրինություն չկար, ինձ հասնելիք ծառայողական մեքենան էր, այդ պահին կարող էի ես վարել, բայց տղաս է վարել»,- ասաց Օսկանյանը: Նա նշեց, որ տեղյակ չեն, որ երիտասարդը մինչ այսօր առողաջական խնդիր ունի, եթե դա այդպես է, թող դիմի իրենց:
Նյութի աղբյուր՝ http://lragir.am/index/arm/0/country/view/148142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել