Panorama.am-ը գրում է.

Հայաստանի կոմունիստական կուսակցության նկատմամբ հանրապետության վերաբերմունքը ևս մեկ անգամ եկավ ասելու, որ մենք պարտավոր ենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

«Կարծում ենք, որ 2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Կոմկուսը ոտք է դրել Ազգային ժողով»,-նշեց նա:

Նրա խոսքով, եթե ԱԺ-ում չի հնչում Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը, ապա խորհրդարանն ուղղակիորեն կաղում է երկու ոտքով:

«ՀՀ-ն դարձել է ԵԱՏՄ անդամ, որի մեջ կան հանրապետություններ, որտեղ կոմունիստական կուսակցությունները հաջողությամբ կարողանում են իրենց ընդդիմադիր կեցվածքով իշխանություններին օգտակար լինել: Մեր պատգամավորության թեկնածուներն այն մարդիկ են, ովքեր իրենց գրպանում 30-40 տարի շարունակ պահել են կուսակցական քարտը: Մեզ հետ են արդյունաբերության, կրթության, գիտության, մշակութային կազմակերպության ներկայացուցիչներ: Մեր ցուցակը բազմաշերտ է»,-ասաց նա:

Տաճատ Սարգսյանը հիշեցրեց, որ երեկ ԿԸՀ հանձնեցին իրենց ցուցակը՝ բաղկացած 173 հոգուց, տարածքային ցուցակներում 164 թեկնածու ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել