Պետության համար կարևոր է ոչ միայն ներքին արտադրության ծավալների ավելացումը, այլ նաև ներմուծումը ներքին արտադրանքով փոխարինելու հարցը: Այո, կան ներմուծվող ապրանքներ, որոնց արտադրանքը հնարավոր է մեծացնել և կրճատել ներմուծման ծավալները: Այս պահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը քննարկում է մեխանիզմներ, ճանապարհներ ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելու համար:
Նախ՝ ի՞նչ է տալիս այն: Ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելն ունի տնտեսական ու ֆինանսական նշանակություն կարևոր: Դրանով ավելանում են ինչպես արտադրական կարողությունները, ստեղծվում են աշխատանքի նոր հնարավորություններ, այլ նաև բարելավվում է վճարային հաշվեկշիռը, ինչը ֆինանսական կայունության հիմնական պարամետրերից է:
Չնայած պետության կողմից տարվող՝ ներկրվող ապրանքները ներքին արտադրությամբ փոխարինելու քաղաքականությանը, Հայաստանում զուգահեռ նվազում են ներմուծման ծավալները:
2 տարվա ընթացքում այն նվազել է 1.1 մլրդ դրամով: Ավելի կոնկրետ՝ 4.4 մլրդ-ից իջել է 3.3 մլրդ դոլարի: Երկու տարվա ընթացքում գրեթե 100 մլն դոլարով պակասել է մեքենաների, մեխանիզմների և սարքավորումների ներկրումը: Բացի այդ՝ 110 միլիոնով կրճատվել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մուտքը: 303 մլն դոլարից 161 միլիոնի է հասել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ներկրումը: