Ինչպես գիտենք, վերջին ժամանակաշրջանում ակտիվ ընթանում է ներդրումային ծրագրերի հավաքագրում, որը պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Առաջարկները առկա են տարբեր մարզերից և տարբեր ոլորտներում:
Ներկայումս Շիրակի մարզից հավանության է արժանացել 6 ներդրումային ծրագիր, որոնցից 3-ը նախատեսվում է իրականացնել Գյումրիում: Ծրագրերի թիրախում զբոսաշրջության զարգացումն է, «Խելացի տուն համակարգի արտադրության» կազմակերպումն, ինչպես նաև տուրիստական մի շարք կառույցների կառուցումը:
Ստեղծելով հարմար պայմաններ զբոսաշրջիկների համար՝ հնարավորություն է ստեղծվում ավելացնելու վերջիններիս հոսքը Հայաստան, ինչն էլ ենթադրում է ֆինանսական միջոցների ներհոսք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1835954016643024?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել