Aysor.am-ը գրում է.
Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ղրղըզստանի հետ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում՝ միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հանդիպումից հետո, փոխանցում է ТАСС-ը:
Մոգերինին ընդգծել է հետագա համագործակցությունն ուժեղացնելու Եվրամիության հակվածությունը, ինչպես նաև աջակցություն է հայտնել երկրի իշխանություններին ժողովրդավարություն կառուցելու և տնտեսական կայուն աճ ապահովելու գործում: Նա նաև շեշտել է արդար, ազատ, թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնելու կարևորությունը, որը տեղի է ունենալու այս տարի:
Աթամբաևն իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավարին տեղեկացրել է երկրում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին:



