Սովետը յուրօրինակ սիստեմ էր, որի թերությունների հիման վրա բրեժնևյան ժամակաշրջանը ծնեց կաշառակերության միջոցով կառավարվող պետություն, որն էլ սկսեց քայքայել համակարգը:
Այսօր ստեղծվել է նման յուրօրինակ համակարգ, որը աչքիս հենց կոռուպցիայի պատճառով քայքայվելու է: Խոսքը չի գնում ընտրակաշառքների մասին: Այլ ընտրական զեղծարարությունը կառավարելու համակարգի մասին: Ասենք, եթե մարդ փող է ստանում անձնագրի տվյալի հիման վրա, նա թքած ունի թե այդ ինչ տվյալ է: Երբեմն նման տվյալներ հավաքողները ասում են, «այ բալամ ում ուզում ես ձայնդ տուր»:
Ասում են ՖԲ-ում լիքը բարգավաճական ծտեր կան: Չեմ հանդիպել: Ասում են նաև, որ ինչ-որ վճարման համակարգել է մշակված ու այդ ֆեյսբուքագործունեությունը վարձահատույց է լինում: Մի քիչ առաջ հանդիպեցի նման մի կեղծ օգտագերի: Փաստորեն մարդիկ փող աշխատելու ձևը գտել են, բացում են մի 20 հատ կեղծ հաշիվ ու փող են աշխատում՝ իբր 20 հոգու «վերբովկա են» արել: Խեղճ ֆեյսբուկում «ազնիվ» աշխատողներ ...
Չէ կոռուպցիան հենց ինքն է քանդելու է ընտրակեղծարար համակարգը: :ՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: