Վերջին ներքաղաքական զարգացումներից հետո բոլորիս է հուզում այս հարցը: Ի վերջո ինչի՞ է հանգելու այս շարժումը, ու՞ր է մեզ տանելու իշխանական պնդաճակատությունը: Ժողովրդական խոսքն ասում է`«Չկա չարիք առանց բարիքի»: Թերևս բարիք կարելի է համարել այն, որ մենք ավելի ու ավելի պահանջատեր ենք դառնում, սկսում ենք պայքարել, այլ ոչ թե ենթարկվել: Հենց այս ամենի գիտակցումն է իշխանությանը ստիպում դառնալ ավելի բռի ու սանձարձակ: Հենց սա է ստիպում փակել Երևան տանող ճանապարհները, բուհերի դռները, ասֆալտը հռչակվում է մշակութային արժեք և այլն:
Ըստ իս պատահական չէր այն, որ այս ընտրապայքարում ավելի շատ էին հացադուլները: Ընդդիմությունը գտել է ճիշտ ելքը` ՀԱՑԱԴՈւԼԸ- միայն փոքրիկ մարտավարական սխալով: Պետք է հացադուլի դրդել մեր իշխանավորներին … մեկ-երկու ժամից Հայաստանում իշխանափոխությունը կավարտվի, քանզի հացադուլի բեռին չի դիմանա ոչ մի քյաբաբախորովածատենչ իշխանավոր:
Հ.Գ. Ինչքան էլ վառ երևակայություն ունեմ, չկարողացա պատկերացնել ոչ մի իշխանավորի հացադուլի մեջ ապրելիս: Հուսամ՝ ձեզ մոտ կհաջողվի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/466983530035031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել