Ի դեպ, սիրելի լրագրողեր, երբ գրում եք լուրերում «նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը», բարի եղեք տեղեկանալ, որ քանի դեռ ՍԴ քննարկում է ընտրությունների հարցը, ապա ընտրությունները դեռ ավարտված չեն, եւ թեկնածուն նախկին չէ: Եթե նա նախկին լիներ, նա պարզապես չէր էլ կարող դիմել ՍԴ իր հայցով: Դա կարող է անել միայն թեկնածուն: Իսկ այն, որ ընտրական պրոցեսը շարունակվում է քանի ՍԴ քննում է հայցը, ամրագրված է Ընտրական օրենսգրքում 2011-ին, ի դեպ որպես անուղղակի պատասխան 2008-ին ՍԴ-ում մեր հայցին, որտեղ խնդիր էր դրված, որ ՍԴ-ում հայցը չի կարող քննարկվել արտակարգ իրավիճակի պայմաններում, քանի որ այդ իրավիճակում ընտրական պրոցեսներն, ըստ Սահմանադրության, լինել չեն կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել