Times.am-ը գրում է.
Հայաստանի և Ռուսաստանի գործարարներն այսուհետ կկարողանան փայտանյութ և չմշակված փայտ տեղափոխել Վերին Լարսի անցակետով: Փոխադրումները թույլատրվում են հունվարի 7-ից:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումը ԵՏՀ հարթակում, ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից` 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:
Կողմերը համաձայնել են, որ հարցի լուծումը հատուկ կարևորություն ունի երկկողմ առևտրային հարաբերություններում` հաշվի առնելով տրանսպորտային փոխադրումների համար Վերին Լարսին այլընտրանքային ցամաքային երթուղիների բացակայությունը: Այս անցակետը Եվրասիական միության համար Հայաստան տանող միակ ավտոտրանսպորտային միջանցքն է: Նախկինում փայտանյութի և առանձին արտադրատեսակների տեղափոխումը Վերին Լարսով արգելված էր:
Այլընտրանքային երթուղու օգտագործումը` Սևծովյան նավահանգիստների միջոցով Ռուսաստանից Վրաստան տեղափոխումը, այնուհետև Հայաստան հասցնելը բերում էր լրացուցիչ ծախսերի: Սահմանափակումը վերացվել է դեռևս մեկ տարով:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=202359&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել