Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին անվանել է Ուկրաինայի տնտեսության թուլացման և կոռուպցիայի մայր: Ինչպես հաղորդում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը, այս մասին նա հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

 «Ես կարծում եմ, որ ուկրաինական տնտեսության թուլացման, ուկրաինական անկախության ոչնչացման, կոռուպցիայի, պոպուլիզմի և անարդյունավետության մայրը Յույլա Տիմոշենկոն է: Նա իրական մայր է, որը 20 տարի ամեն ինչ արել է, որպեսզի ոչնչացնի Ուկրաինան: Եվ միշտ ինչ-որ մեկը խանգարել է նրան»,-ասել է վարչապետը:
Գրոյսմանը նաև նշել է, որ Տիմոշենկոն ցանկացած գնով ձգտում է իշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել