Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է...
Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին հինավուրց Կարսում...
Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը կամավոր ընդգրկվում է 6-7-րդ դիվիզիայի շարքերը: 18-ամյա պատանին միանգամից թևաթափ է լինում՝ ամենուրեք տեսնելով ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Պատերազմի անմիջական տպավորությունների պաշարով նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Այս պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգևորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորներին.
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:
Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ.
Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով,
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով։
Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/janna.hakobyan.7/posts/360824967364563
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել