Տեղական արտադրությունը նախորդ տարի արձանագրել է մի շարք դրական փոփոխություններ: Արդյունավետ քաղաքականության շնորհիվ արտադրանքների և ապրանքների մի շարք խմբեր ավելացրել են իրենց արտահանման ծավալները: Այդպիսի արտադրանքներից են կենդանական և բուսական ծագման յուղերն ու ճարպերը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 625 հազար դոլարի կենդանական և բուսական ծագման յուղ ու ճարպ: Եթե համեմատենք այս տվյալները մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշի հետ, ապա կփաստենք, որ արտահանումը ավելացել է 11.2 անգամ: 3.3 տոկոսով ավելացել է նաև ներմուծումը, որը դրամական առումով կազմում է 43 մլն 292.3 հազար դոլար:
28.6 տոկոսով ավելացել են նաև պատրաստի սննդի արտահանման ծավալները: Տարին դրական ցուցանիշով է ավարտել նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման ճյուղում, որտեղ աճը կազմել է 83.2 տոկոս: