6195580Araratnews.am-ը գրում է.

Բաքվում գտնվող ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

«Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտին նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է դիտարկվել նրա արտահանձնման հարցը երկրներից մեկին, որի քաղաքացի նա չի հանդիսանում: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովը:

Նշենք, որ երկու օր  առաջ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ ներկայացված բողոքը, և նույն օրը բլոգերին արտահանձնել էին Բաքու:

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել