Ինչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի բնակչության մատակարարվող գազի սակագնի 146,7 դրամի փոխարեն հունվարի 1-ից սահմանել 139 դրամ: Սակագինը նվազել էր նաև ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար և կազմել 212 դոլար:
Ինչ վերաբերում է այլ տնտեսավորղներին, ապա իրենց համար սակագինը սահմանվել է 242 դոլարի սահմաններում:
Վերջին տվյալները փաստում են այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից Հայաստան ներկրված գազի ծավալները 2016 թվականի հունվարի համեմատ աճել են 31 տոկոսով, իսկ գազի սպառումը նույն ժամանակահատվածում՝ 38,5 տոկոսով:
Սա ավելի շատ խոսում է այն մասին, որ գազի սակագնի նվազեցումը դրական է ազդել քաղաքացիների սպառման վրա և հնարավորություն տվել օգտագործել ավելի շատ էներգակիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1623579067950784?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել