Yerkir.am-ը գրում է.Թբիլիսում ձերբակալվել է 13 ցուցարար,ովքեր հարում էին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը։ Կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի մոտ։ Մասնակիցները բողոքի ակցիա էին անում վճռաբեկ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին 1 մլն լարիի (մոտ 300 հազար դոլար) չափով պետական փոխհատուցում հանձնելու կապակցությամբ, որը հետաքննել է ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործը:
Բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանին մեղադրում են կոռուպցիայի մեջ, պահանջում են ծախսած միջոցները վերադարձնել Թբիլիսիի բյուջե և քաղաքապետի պաշտոնաթողությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/123655.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել