Ֆինանսական ճգնաժամն Ադրբեջանի իշխանություններին ստիպում է երկրի գերուռճացված պետական համակարգում օպտիմալացումներ կատարել: Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությունը և Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունները միավորվել են: Նախարարությունների միավորման հետևանքով պաշտոնը լքել է նաև Ադրբեջանի ամենահայտնի օլիգարխ-նախարարներից Զիա Մամեդովը:2016թ. սեպտեմբերին Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններից հետո լայն քննարկումներ էին ընթանում երկրում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Սա, փաստորեն, իշխանության կողմից «խոստացած բարեփոխման» մի մասն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1362025910535741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



