Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝ սահմանամերձ գյուղերի անվտանգության հարցերի լուծման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:
Որոշման մեջ մասնավորապես նշված է, որ հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման և սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:
Եթե այս բոլոր միջոցառումները հնարավորինս կյանքի կոչվեն, ապա մեր սահմանամերձ գյուղերը կդառնան ավելի անվտանգ, ինչը շատ կարևոր է, քանի որ սահմանները ավելի անառիկ են, եթե թիկունքը ավելի պաշտպանված է: