Վիկտոր Դալլաքյանը այսօր մեղադրեց Սամվել Բաբայանին, որ վերջինս Օսկանյանի «Համախմբման» լոբբինգ է անում ու իր առաջարկած ցուցակում Օհանյանից, Օսկանյանից ու Հովհաննիսյանից հետո միանգամից 7 օսկանյանական կադրի անուն է։ Այլ կերպ ասած՝ Դալլաքյանին բորտից դուրս են թողնում։
Ի պատասխան այս մեղադրանքի՝ Բաբայանը հայտարարում է բառացիորեն հետևյալը․ «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները․․․ Լավ եմ անում, լավ եմ անում… Պրոբլեմ ո՞վ ունի, ասեք, պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»։
Մի կողմ դնենք, որ Բաբայանը տիպիկ բաբայանական ոճով էլ արտահայտվել է։ Գուցե դա ոմանց դուր է գալիս, բայց ես դրանցից չեմ։ Սակայն խնդիրը այլ է։ Խնդիրը ո՞րն է։ Զավեշտը։ Ոգեշնչվելով երիտասարդներին առաջ մղելու բաբայանական տենչանքից՝ արդեն մի 15 րոպե է՝ նայում եմ այս լուսանկարին ու փորձում եմ հասկանալ, թե այս «մատղաշ» տղերքից կոնկրետ ո՞վ էր այդ երիտասարդը, ում համար Սամոն քաղաքական ուղի է բարդում։ Չգտա՞ք։ Ես էլ։ Օսկանյանի մյուս 7 հրացանակիրների անունները նայելիս էլ բան չեք ստանա, որովհետև բոլորն էլ երբեմնի կարկառուն ԲՀԿ-ականներ ու մերձ-ԲՀԿ-ական միավորների վառ ներկայացուցիչներ են, ովքեր արդեն մի 10 տարի է՝ մազոլ են առաջացնում մեր աչքերում։
Փաստորեն՝ կարևորը «Երիտասարդ» բառը հոլովելն էր, որ «լավ եմ անում» խիստ քաղաքական հայտարարությունը ավելի դյուրամարս լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=391692831190817&set=a.201327333560702.1073741827.100010503090855&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել