Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հարապարակել է ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի և ներդրումների փաթեթների վերաբերյալ մասնրամասներ: Ըստ այդ տեղեկատվության՝ 2017 թվականին նախատեսվում է մոտ 459 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որի արդյունքում 5927-ից ավելի աշխատատեղ պետք է ստեղծվի:
Հրապարակման մեջ նշվում է, որ նախատեսվող ներդրումների ամենամեծ բաժինն (230,3 մլն դոլար) ուղղվելու է հանքարդյունաբերությանը, որը համարվում է տնտեսության զարգացման ամենաուժեղ գործոններից մեկը: Մեծ մաս է հատկացվելու նաև գյուղատնտեսությանն ու էներգետիկային: Իսկ ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերի քանակին, ապա ամենից շատ ծրագրեր են նախատեսվում իրականացնել թեթև արդյունաբերության ոլորտում, որոնց թիվը հասնում է 10-ի, ինչն էլ իր հերթին կապահովի 2000-ից ավել աշխատատեղ:
Այս ներդրումների արդյունքում ամենաշատ նոր աշխատատեղեր են ստեղծվելու Երևանում՝ մոտ 1800: Տեսնենք՝ հրապարակման մեջ տեղ գտած բարեփոխումների որքա՞ն մասը իրականություն կդառնան ապագայում: