Փետրվարի 25-ից սկսված՝ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը կրող այս ակցիան այսօր դարձել է նստացույց: Այսօր էլ չենք լսում դասադուլի կոչեր, փոխարենը տեսնում ենք նստացույց ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Հետաքրքական է, թե ինչո՞ւ է դասադուլը ձևափոխվել, ինչո՞ւ էլ չենք լսում «միացեք դասադուլին» բացականչությունները, ինչո՞ւ է մարել, չէ՞ որ այն կրում էր «ինքնաբուխ» բնույթ, չէ՞ որ այն ոչ մեկի կողմից չէր ուղղորդվում ու կազմակերպված չէր, չէ՞ որ այն քաղաքացիական ակցիա էր ձևով, իսկ բովանդակությամբ`... 
Բավական էր մի միջադեպ ԵՊՀ ռեկտորի օգնականի դերակատարությամբ, որ այն ձևափոխվե՞ր, կորցնե՞ր իր ակտուալությունը: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ ինքնաբուխը լավ էլ «բխված» էր միջնորդավորված կամ անուղղակի կերպով: 
Փաստորեն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջն էլ անցավ երկրորդային պլան, քանի որ այսօր «հրատապի մեջ» պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը: 
Հետևությունները թողնենք ընթերցողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել