Բոլորիս գիտակցությունն ու ենթագիտակցությունն զբաղված է այդ մեկ հարցով. ի՞նչ է եղել Մոսկվայում:
Լռություն` համատարած, խորունկ, խորհրդավոր:
Նույնիսկ արեւմուտքում: Որն ամենաշահագրգիռն է այս խաղում` այս պահին:
Դեռեւս ոչ մի հայտարարություն: Պետք է սպասել Րաֆֆու ասուլիսին:

Չնայած, եթե անկեղծ` անհույս գործ է նրա ասածներին սպասելը:
Հույսներս պիտի դնենք մեզ վրա:ճ
Միակ «զացեպկան»` Սերժ Սարգսյանի Պուտինին արված պաշտոնական հրավերքն է՝ Հայաստան գալու: Պետական այցով:
Պուտինի նշած վաթսուն տոկոսը գալիս էր ասելու, որ Ռուսիան արագ շրջում է ընտրությունների էջը` առանց նկատելու, որ մեր Րաֆֆին «նստել մի մութ անկյունում, ունքերը կիտել, հացադուլ է անում». Պուտինին հեչ` ըսկի չի հետաքրքրում՝ Հայաստանում ինչ է ուզում քաղաքացիական հասարակությունը, ինչքան, էլ առավել` ումով: 
Նրան չի հետաքրքրում նաեւ, թե հայոց իշխանությունը որքան է դա օգտագործում իրենց հետ խոսելու համար, «տիպա»` «վաշե վիլիչեստվո», հրեն Րաֆֆին արեւմուտքով նստած է մեր երկրի կենտրոնո՜ւմ, հրեն դեմը ընտրություններն են: Ինչեւէ:
Բուն խնդրից. Պուտինը հրավիրվեց պետական այցով Հայաստան:
Դա այցերի ամենաբարձր մակարդակն է. այդպես մի անգամ արդեն եղել է: Մեդվեդեւը եկավ` պետականորեն եւ ստորագրեց ռուսական օրհնված ոտքի` քառասունինը տարով երկարաձգումը մեզանում: Ու գնաց: Արեւմուտքն էլ ըմբռնմամբ մոտեցավ սույնին:
Ի՞նչ կստորագրեն այս անգամ իրենց հետախույզ Պուտինը եւ մեր գորշ կարդինալ Սերժը.... 
Բայց որ կստորագրեն, էդ մեկը հաստատ:
Սպասենք Րաֆֆիու ասուլիսին:
Եթե արդեն հասցրել են «տեղավորել» ինֆորմացիան:
Կողմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել