Image result for грузия сшаԵրկօրյա պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում էր գտնվում Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության խորացման, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, Հարավային Կովկասում կայունության պահպանման համատեքստում Վրաստանի ժողովրդավարացման գործընթացի կարևորության և այլ հարցերի մասին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկված թեմաներից կարելի է նկատել, որ կողմերը նախ փորձել են ընդգծել Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցը և չգնալ ավելորդ սրացման: Երկրորդ` Թրամփի վարչակազմի հետ վրացական կողմի առաջին պաշտոնական շփումներում չուրվագծվեց Վաշինգտոնի նախկին հակառուսական դիրքորոշումը, ինչը դրսևորվում էր Օբամայի վարչակազմի հետ Վրաստանի ղեկավարության պաշտոնական կամ աշխատանքային գրեթե բոլոր հանդիպումներում: Եվ երրորդ` կողմերը կարծեք թե ձգտել են առանձնապես չշեշտադրել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության, Դաշինքին հարավկովկասյան հանրապետության ինտեգրման հարցերը:
Հիմնահարցը կարևորվում է երկուստեք` Թրամփը փորձում է համագործակցության եզրեր գտնել Մոսկվայի հետ, և Վրաստանի ԱԳ նախարարի այցելության արդյունքները բավական դրական մեսիջ են Մոսկվայի համար` Թրամփի վարչակազմի հետ Ռուսաստանի ղեկավարության առաջին պաշտոնական շփումների նախաշեմին:
Վրաստանի ղեկավարությունն իր հերթին ձգտում է հնարավորինս ճկուն և փափուկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչն արդեն տնտեսական ու քաղաքական առումներով տալիս է իր շոշափելի դրական արդյունքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել