Երեկ՝ մարտի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցի վրա գործող «Սթար» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը հսկիչ տեսախցիկի միջոցով խանութի ներսում գողություն կատարելու պահին բռնել է մի տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տղամարդը նախկինում երկու անգամ դատապարտված, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Ավագյանն է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/qE8zSKbogV.html#.UUAnEHKzi1s.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




