ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ վստահ չէ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության մշտականության վրա, հայտնում է RIA Novosti-ն:

Մեկ օր առաջ Մոգերինին մի շարք հանդիպումներ էր ունեցել Սպիտակ տանը և պետդեպարտամենտում, այդ թվում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Նրա խոսքերով` կողմերը պայմանավորվել են պահպանել պատժամիջոցները մինչև Մինսկի համաձայնության կատարումը:

«Սակայն ես չգիտեմ, արդյո՞ք կշարունակեն մնալ ընդհանուր դիրքորոշումները: Ինչպես դուք չեք եղել իմ հանդիպումներում, ես էլ չեմ եղել Օվալաձև գրասենյակում, երբ նախագահ Թրամփը զանգահարել է նախագահ Պուտինին»,- ավելացրել է Մոգերինին:

Նա նշել է, որ այդ հարցը կարևոր է համարում ոչ միայն եվրոպացիների համար: «Ես կարծում եմ, որ դա առանցքային հարց է նաև ԱՄՆ Կոնգրեսի համար»,- հայտարարել է նա: Ընդ որում՝ Մոգերինին նշել է, որ «այդ կապակցությամբ եվրոպացիները կշարունակեն մնալ միասնական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել