Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտում գործող 30 ընկերություն հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2016 թվականին այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով 30 ընկերություններից միայն 2-ն են հայտնվել 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այդ ընկերություններն են «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»-ը և «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն:
Ծրագրային ապահովման ոլորտի խոշոր հարկատու ընկերություններից առաջինը «Այյունեթվորքս»-ն է, որը 1000 խոշոր հարկատուների ցանկում 61-րդն է: 2016 թվականի ընթացքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է ՝ 2 մլրդ 31.691 մլն ՀՀ դրամ: 2015 թվականին այս ընկերությունը 62-րդ հորիզոնականում էր` վճարված 1 մլրդ 916 մլն 266.85 հազար դրամ հարկով:
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը վճարել է 1 մլրդ 865.57 մլն ՀՀ դրամ հարկ` հայտնվելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 65-րդ հորիզոնականում: 2015 թվականի համեմատ առաջ անցնելով 7 հորիզոնականով: 2015-ին այն 72-րդն էր վճարված 1 մլրդ 635 մլն 256.6 դրամ հարկով:
2015 թվականին վճարված հարկերի ծավալով «հայկական ծրագրեր» ընկերությունը 172-րդն էր` 679 մլն 615.7 հազար ՀՀ դրամ հարկային գումարով, իսկ 2016 թվականի այն 185-րդ տեղում է` 674 մլն 159 հազար ՀՀ դրամով:
2016 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում 241-րդն է հորիզոնականում է հայտնվել «Մենթոր գրաֆիկս դիվելոփմենք սերվիս»-ը վճարելով 517 մլն 705 հազար ՀՀ դրամ հարկային գումար: 2015-ին այս ընկերությունը 266-րդ տեղում էր` 446 մլն 216.7 հազար ՀՀ դրամով:
«Պիկսարտ» ընկերությունը 2016 թվականի վճարել է 490 մլն 88 հազար ՀՀ դրամ հարկ: Այն 1000 խոշոր հարկատուների ցանկում 251-րդն է:
«Էներջայզ գլոբալ սերվիսիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում 270-րդն է` 465 մլն 616 հազար ՀՀ դրամ հարկային վճարով:
«Դոմ-Դանիել»-ը 298-րդն է` 415 մլն 654 հազար ՀՀ դրամով: 317-րդ հորիզոնականում է հայտնվել «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը: 2016 թվականին այն վճարել է 384 մլն 100 հազար ՀՀ դրամ հարկ:
«Նեյշնլինսթրումենթս էյէմ» ընկերությունը 406-րդն է` 285 մլն 975 հազար ՀՀ դրամով:
1000 խոշոր հարկատուների ցանկում ծրագրային ապահովման ոլորտի 410-րդ ընկերությունը «մոնիտաս»-ն է, որը վճարել է 282 մլն 503 հազար ՀՀ դրամ հարկային գումար: