Թուրքական զինուժին առնչվող հետաքրքիր տվյալներ են հրապարակել իսլամականները։
Իսլամական պետության լրատվական ռեսուրսներում հայտնվել է Սիրիայի ալ-Բաբ քաղաքի համար մղվող մարտերի վերջին 3 ամսվա ցուցանիշները:
Ըստ այդմ՝
1. վերջին 3 ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Բաբ քաղաքի ռազմգործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 85 թուրք զինվորական: Թուրքերն ունեցել են նաև տասնյակ վիրավորներ:
2. ոչնչացվել կամ շարքից հանվել է թուրքական ավելի քան 70 անուն զինտեխնիկա, այդ թվում՝ 29 տանկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1337989546262830?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել