Աշխատելով հայելու այդ սկզբունքով՝ անհրաժեշտ է դիտել սեփական կյանքը հակառակ կարգով, ընթացիկ պահից մինչև ծնվելու օրը: Նման դիտարկումը պահանջում է այնպիսի անկեղծություն, որը հասանելի է դառնում միայն անողորմության ակտով:
Անողորմությունը պետք է սկսել իրենից: Միայն այդ դեպքում ինքն իր նկատմամբ խղճահարությունը փոխարինվում է անողորմությամբ, և մարդը դառնում է ունակ լրջանալու, դառնալու զգաստ:
Լրջությունը և զգաստությունը ընդունակություն է իր կյանքի ցանկացած իրադրությանը վերաբերվել համապատասխան դրա արժեքի:
Զգաստությունը զրկված է հուզական տարրից և իրենից անողորմության ակտ է ներկայացնում, որի ընթացքում անձը թույլ չի տալիս սեփական զգացմունքներին ծածկել դիտարկվող խնդիրը:
Դա չի նշանակում անսիրտ լինել: Ընդհակառակը՝ անձը պետք է աշխարհը սիրի այնքան, որ չկարողանա որևէ բանի նկատմամբ կանխակալորեն մոտենալ:



