Դիսնեյլենդը հիմնվել է 1955 թ․ և այժմ տարեկան միլիոնավոր այցելուներ է ունենում։ Այն ընտանեկան հաճելի ժամանցի կենտրոն է։ Սակայն կան որոշ բաներ, որոնք քչերը գիտեն Դիսնեյլենդի և դրա պատմության մասին։

Ակումբ 33

Ակումբ 33-ը տեղակայված է Նյու Օրլեանս հրապարակի կենտրոնում, այժմ՝ 33 Օրլեանս փողոց։ Գաղտնի ակումբն իրենից ներկայացնում է ջազ ռեստորան, որտեղ մուտք գործել կարող են միայն անդամագրվածները։ Սա նաև այն միակ վայրն է Դիսնեյում, որտեղ ալկոհոլ է վաճառվում։

Ընդունավճարը տատանվում է $25,000-ից մինչև $100,000, իսկ տարեկան վճարը $12,500-ից մինչև $30,000՝ կախված նրանից, թե որ աստիճանով եք անդամագրված։ Անդամները նաև կարող են մուտք գործել California Adventure 1901 Lounge բար։ Ակումբը Ուոլթ Դիսնեյը բացել էր իր հյուրերի և բիզնես գործընկերների ժամանցի համար, սակայն դրա վերջնական կառուցումից 5 ամիս առաջ մահացավ։

 

Բասկետբոլի գաղտնի դաշտ

Դիսնեյլենդ Մաթերհորնի վերին հատվածում հսկայական ազատ հատված կար, որը անդամները վերածեցին բասկետբոլի կիսադաշտի։ Ուոլթ Դիսնեյը հենց ինքն էր թույլատվություն տվել կառուցման համար։

 

Փողոցային կատուներ

Մոտավորապես 100 փողոցային կենդանիներ են այսօր ապրում այգում։ Նրանք այնտեղ են ապրել հենց հիմնադրման ժամանակից ի վեր։ Այս կատուների «նախնիները» այստեղ են եկել ուտելիքի մնացորդներ գտնելու համար, սակայն մնացել են, քանի որ թաքնվելու անսահման տարածություն կա։ Այժմ տեղական անասնաբուժական ծառայության օգնությամբ այգում խնամում, կերակրում և բուժում են կատուներին։

Այցելուներին հաճախ նրանք չեն հանդիպում, քանի որ հիմնականում այգում զբոսնում են գիշերները և փորձում առնետներ որսալ։

 

Ուոլթի գաղտնի բնակարանը

Ուոլթ Դիսնեյը ուներ փոքրիկ, անձնական բնակարան, որը գտնվում էր Main Street Firehouse-ի երկրորդ հարկում։ Այնտեղ նա ընտանիքի հետ ժամանակ էր անցկացնում և աշխատում հանգստության մեջ։ Բնակարանն ուներ լոգասենյակ և փոքրիկ խոհանոց։ Գլխավոր դիզայները Էմիլ Քուրին էր, ով նաև Main Street-ի նախագծողն է, Դիսնեյի շատ ֆիլմերի ոճաբանը։

Լիլիան Դիսնեյը ներքևի փոքրիկ բակը հաճախ էր օգտագործում։ Նա սիրում էր այնտեղ թեյ խմել կամ ընդունել իր սիրելի հյուրերին։ Այստեղ կահույքն ամբողջովին սպիտակ էր։

 

Դորիտոսները մի ժամանակ աղբ էին համարվում

1955 թ․ Դիսնեյլենդի բացումից հետո Ֆրիտո-Լեյի հիմնադիրը Ուոլթ Դիսնեյից թույլտվություն ստացավ Frontierland-ում ռեստորան բացելու։ Մեքսիկական խոհանոցում ամեն ինչ կապված էր ֆրիտոսի հետ։ Վաճառական Ալեքս Վուդը, ով պայմանագիր էր կնքել ուտեստների տորտիլաները արտադրելու համար, մի անգամ աղբանոցում տեսել է հնացած տորտիլաներ և գլխավոր խոհարարին առաջարկել է ոչ թե դեն նետել դրանք, այլ չիպսեր պատրաստել դրանցից։ Խոհարարը հաջողությամբ իրականացրեց այդ գաղափարը, սակայն հիմնադիր տնօրենին ոչ մի խոսք չասաց այդ մասին։

Մի տարի չէր անցել, որ Ֆրիտո-Լեյի նոր փոխտնօրենը անակնկալ այց կատարեց։ Տեսնելով չիպսերը՝ նա դրանք Դորիտոս անվանեց և սկսեց արտադրել։ Հաջողությունների հասնելով՝ Դորիտոսի արտադրությունը ավելի մեծ գործարան տեղափոխվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել