Ես երկու օր է այցելում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և խնդրում եմ նրան դադարեցնել հացադուլը։ Նա, իհարկե, առանձնապես իմ ասածներին բանի տեղ չի դնում, թեև շատ բարեկիրթ շփվում է ինձ հետ։ Այս ամենը չէի գրի, եթե Ֆեյսբուքում չտեսնեի այն ծածկը, որի տակ պառկած է այս պահին Րաֆֆին։ Հիմա արդեն ես ուզում եմ խնդրանքով դիմել ոստիկսնապետ Վլադիմիր Գասպարյանին։ Պարոն Գասպարյան, Դուք էլ կարող եք Րաֆֆու նման ինձ բանի տեղ չդնել, բայց խնդրում եմ Ձեզ, թույլ տվեք այդ ծածկի փոխարեն տեղադրել վրան, ընդամենը մեկ վրան, միայն Րաֆֆու համար։ Հավատացեք, գիշերը բավականին ցուրտ է... Առայժմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել