Panorama.am-ը գրում է.
Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը ոչ մի կապ չունեն, պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են, - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի հարթակն օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար:
«Բելառուսը ինչ-որ բան արեց, քանի որ Ադրբեջանը ինչ-որ բան է խնդրել, ցանկացել: Իսկ դա արվեց նախագահների մակարդակով։ Իսկ Հայաստանում տվյալ թեմայի վերաբերյալ քննարկումներն արվում են ֆեյսբուքյան քննարկումների մակարդակով»,-ասաց Իսկանդարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



