Հացադուլը ինքնին հերոսություն չէ, քանզի անտեղյակներին հիշեցնեմ, որ աշխարհի բնակչության մոտ կեսը կամավոր, թե ակամայից մշտական հացադուլի մեջ է ու եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, հնդինկների ու աֆրիկացիների մեծ մասը կատարյալ հերոսներ են: 
Հերոսություն կլինի միայն այն դեպքում, եթե մարդը հացադուլի շնորհիվ որևէ բանի հասնի իր երկրի համար, իսկ պատմությունը այդպիսի դեպքեր շատ քիչ է հիշում: Հուսանք, որ այս դեպքը այդ դեպքերից մեկն է լինելու, իսկ մինչ այդ մարդուն հացադուլի համար հերոսացնելը մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև իմ ընկերների մեծ մասը, բնավ չլինելով հերոսներ, պահքի վերջին մի քանի շաբաթը ծոմապահություն են անում՝ ըստ իրենց դիմադրողականության, ու երբևէ չեն ակնկալում, որ որևէ մեկը իրենց հերոս կկարծի... Ի դեպ ասեմ, որ ես էլ եմ փորձում ընկերներիցս հետ չընկնել Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել