Մինչ 115 կարդինալներ պատրաստվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարևորագույն իրադարձությանը` կոնկլավին կամ Հռոմի Պապի ընտրության ժողովին, Վատիկանում նոր սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում  է «The Telegraph» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  կոնկլավից մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Վատիկանը 23 մլն դոլարով Հռոմում մի շինություն է գնել, որի պատերի ներսում տեղակայված է Եվրոպայի խոշորագույն գեյ-սաունան։

Պարբերականը նշում է, որ պաշտոնական Վատիկանն այս առնչությամբ դեռ որևէ հայտարարություն չի արել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կաթոլիկ եկեղեցին պարբերաբար ցնցվում է սեռական բնույթի, հատկապես մանկապղծության վերաբերյալ սկանդալներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել