Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է ներդրումների իրականացման թեման: Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում, ուստի տնտեսությունը այս վիճակից դուրս բերելու համար այլ ելք չկա, քան կիրառել խթանիչ մեխանիզմներ, որոնցից մեկն էլ ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների ներգրավումն է:
Պետությունը սկսել է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուսումնասիրվել են կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Այսպես՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։
Ներդրումների մեծ մասը՝ 50%-ից ավելին, բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։ Մարզային բաշխվածության առումով պատկերն այսպիսին է. ըստ ներդրումների ծավալի՝ առաջատարը Վայոց Ձորի մարզն է (200 մլն դոլարի ներդրում), իսկ ստեղծվելիք աշխատետեղերի թվով՝ մայրաքաղաքը (1823 աշխատատեղ)։