Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, վկայում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ցուցակները, հայտնում է RIA Novosti-ն:
Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականին՝ Նյու Յորքում և Մեծ Բրիտանիայի քաղաքացիության հետ ունեցել էր նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն: 2015 թվականին նա ԱՄՆ-ին հարկեր է վճարել Լոնդոնի իր տան վաճառքից:
Ջոնսոնը ինքը դեռևս չի մեկնաբանել երկրորդ քաղաքացիությունից հրաժարվելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



