Related imageՎերլուծում ենք ParliamentMonitoring.am-ի տվյալները Ազգային ժողովին վերաբերվող։ Ավելացրել ենք 3 պաստառ՝ կողմ-դեմ քվեարկության վերաբերյալ, բացակայությունների ու տրված հարցերի վերաբերյալ։ Տվյալները վերցված են կայքից, վերլուծությունը մերն է։ Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ մանավանդ գալիք ընտրությունների համատեքստում։

Եզրակացություն 1
ԲՀԿ նախկին ու ներկայիս Ծառուկյան դաշինքի ղեկավարը անտեսել է իր աշխատանքը Ազգային Ժողովում իսպառ բոլոր տարիների ընթացքում։ Նույնը արել է նաև ՀՀԿ խմբակցությունից Աշոտ Աղաբաբյանը։ Հետաքրքիր է, այս անգամ ընտրվելու դեպքում պլանավորում է՝ արդյոք Ծառուկյանը կգա խորհրդարան, թե իրավիճակը նույնն է մնալու։ Մեկ այլ հարց. ընդգրկվելու՞ է արդյոք Աշոտ Աղաբաբյանը ՀՀԿ ցուցակում ու ինչպես է պատրաստվում վարվել նա։

Եզրակացություն 2
Մեկ պատգամավորի հաշվարկով բացակայությունների հարաբերությամբ ամենաանպատասխանատուն ՀՅԴ-ն է։ Ամենաքիչ տրված հարցերի թվով նույնպես ՀՅԴ-ն է։ ՀՅԴ-ն դեմ է քվեարկել 0 անգամ։ Իսկ միշտ կողմ քվեարկելու առումով ՀՅԴ-ն իրենից առաջ է թողել միայն իշխող ՀՀԿ-ին։ Կարծում եմ՝ պետք է վերլուծել նաև հնարավոր առաջադրած օրինագծերը, ելույթների քանակը վերջնական տեսք ստանալու համար, բայց դեռևս պատկերը հուսադրող չէ։ Ինչպե՞ս է պատրաստվում գործել խմբակցությունը ապագայում խորհրդարանում հայտնվելու դեպքում։

Եզրակացություն 3
Ընդդիմադիր ԲՀԿ-ի կողմից «դեմ» քվե է ստացվել ընդամենը 61 անգամ այն դեպքում, երբ պատգամավորների թիվը խմբակցությունում 36-ն է, ինչը կազմում է 1.69 դեմ քվե ամեն պատգամավորի հաշվին։ Մեկ այլ ընդդիմադիր՝ ՕԵԿ-ի դեմ քվեների հարաբերությունը փոքր-ինչ ավելի է՝ 5 քվե ամեն մեկի հաշվին, ինչը, միևնույն է, մոտ 3 անգամ քիչ է ՀԱԿ-ից ու մոտ 5 անգամ քիչ Ժառանգությունից։
Անծայրածիր հետաքրքիր տվյալներ են ստացվում, երբ վերլուծվում է մեծ ծավալի նման տվյալներ։ Հատուկ շնորհակալություն ԱԺ Մոնիտորինգ-ին կատարած աշխատանքի համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել