Լապշինին «բերման ենթարկելով»՝ Ադրբեջանը հերթական անգամ աշխարհին ներկայացավ որպես միպետական արժեհամակարգով իր գոյությունը քարշ տվող աշխարհագրական տարածք: Իսկ Բելառուսը, որ, կարծես, «կոմունիստական մտածելակերպով» եվրոպական արժեհամակարգի կրող էր (իհարկե, բազմաթիվ վերապահումներով), շնորհիվ ալիևյան շքանշանով պարգևատրված բ ա տ յ ա յ ի, այլևս այդ աշխարհագրական տարածքի մաս է... Երանի բոլոր նրանց, ովքեր անցել ու դեռ պիտի անցնեն ԱՐՑԱԽԻ ազատ տարածքով... Չէ՞ որ հենց նրանց օրինակով է նաև, որ մարդիկ տարբերում են 21-րդ դարի սևն ու սպիտակը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: