ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն առաջին հերթին պետության և մասնավորի համագործակցության հարթակ է, որտեղ քննարկվում են պետության զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումները տարբեր ոլորտներում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: «Այդ հարթակը քննարկում է բարեփոխումները բոլոր համակարգերում՝ տնտեսություն, մաքսային համակարգ, դատական համակարգ: Այդ հարթակը ստեղծվել է նրա համար, որ բոլոր որևէ խնդրով անհանգստացող մարդիկ կարողանան տալ առաջարկներ, որոնք վերաբերվում են տարբեր ոլորտներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ նման հարթակներ ամբողջ աշխարհում կան: Վարչապետը շեշտեց, որ դա բյուջեին լրացուցիչ ծախսեր չի բերում, միջոցների մեծ մասը մասնավոր հատվածից են: «Մենք մարդկանց համար ստեղծում ենք քննարկումների հարթակ»,- եզրափակեց վարչապետը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=201391&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել