Картинки по запросу առաջնագիծԱզերական արկածախնդրությունը մեզ դեռ տևական ժամանակ անհանգստացնելու է: Ու առաջինը հենց իր համար կործանարար, այդ չարաբաստիկ արկածախնդրությունը՝ ոչնչանալուց խուսափելու բնազդով է պայմանավորված, երևի թե: Առաջին հայացքից գուցե թե տպավորություն է թելադրվում, իբր սրանք շահեկան դիրքերում են այսօր. ապրիլան պատերազմ, զինտեխնիկայի, ինժեներական կառույցների ստվարացում, նախահարձակ վարք, ամպագոռգոռ հայտարարություններ, բլոգերի պահանջում-ստացում, իրենց սատկած լեշի հերոսացում, հայկական կողմից զոհվող տղաներ և այլն, և այլն... Բայց, հեռու եմ այն մտքից, թե Ալիևն ապուշ է, միլիարդատերն ապուշ չի կարող լինել, ու նա գոնե ինքն իր համար հստակ պատկերացնում է, որ հայերի դեմ պատերազմում ազերին ինչպես պարտված էր, այնպես էլ պարտված մնում է: Ու ժամանակն էլ իր օգտին չի աշխատում: Չէ, ուրիշ հարց է, որ մեր օգտին էլ չի, հայրենիքի պաշտպան յուրաքանչյուր մարտիրոսված հայ զինվոր մեր ժողովրդի հոգեվիճակը գլխիվայր շուռ է տալիս: Բայց... Զարգացումները, այդ թվում՝ քաղաքական, գլոբալ, ուղղակի հիստերիայի մեջ են գցել Ադրբեջանին: Ռուսաստանի հետ ինչ-որ առումով աներևույթ, իսկ, օրինակ, Իրանի հետ լավ էլ առերևույթ շփումները նաև, բնական է, հիստերիկ նոպաներ պիտի առաջացնեին: Իսկ Կովկասի վերաբերյալ աշխարհաքաղաքական վերաբերմունքային փոփոխությունները ազերներին հույսեր և շանսեր չեն ներշնչում: Ու եթե ներպետական ֆորմատից դուրս, այսինքն՝ դրսի աչքով ենք, օրինակ, նայում մեր Պնախարարի փոփոխությունը, ու այժմ ինչ է անում Վիգեն Սարգսյանը արտաքին ռազմաքաղաքական առումով, անկախ ներսում «պոդնոժկա տվողների» ջանքերից՝ պարզ է, ազերին պիտի հիստերիկանար ու դեռ կհիստերիկանա:
Կարծում եմ՝ վերջն ավելի մոտ է, քան կարելի էր հածվել:
Չէ, մեզ համար էլ ցավոտ է լինելու, ցավոք, նաև արյունալի, բայց Ադրբեջանը կործանման ճամփա է ընկել: Ռոմանտիզմ չկա, ոչ թե մենք այնքան հզոր ենք, որ կկործանենք: Լինեինք, կործանած կլինեինք: Ինքն է գնում, մենք ակտիվ օգնելու ենք:
Ի վերջո, հավատի գործոնը վճռորոշ է, ու այստեղ էլ ռոմանտիկ բան չկա: Միևնույն է, ազերու մոտ ներքին համոզմունք չկա, որ ազնիվ է կռվում, որ հանուն արդարության է կռվում: Մեզ, հակառակը, հենց դա է ապրեցնում ու փրկում: Մնում է մի պարզ ճշմարտություն վերջնականապես ընկալել. որքան շուտ ենք ավելի հզորանում, որքան շուտ ենք ներքին խնդիրները լուծում, ու որքան շուտ ենք սովորում մեր «ներքին լվացքը» խոսքի ազատության հետ չշփոթելով ներսում անել, մաքրել, այնքան քիչ կորստով ու ցավով ենք հասնելու խաղաղության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել