Արդյո՞ք գետնանցումի վերանորոգումից հետո գրավաճառները կվերադառնան... Շատ կասկածելի է՝ այդ տեղն այնպիսի յուղոտ պատառ է, եւ այնքան աչք կա այդ տեղի վրա... Ահա այսպես՝ գրքի մայրաքաղաք Երեւանը քաղաքի կենտրոնից դուրս հանեց գրավաճառներին... Ու երեւի ընդմիշտ...
***
Գրքերի տոնավաճառով հայտնի Երիտասարդականի անցումը դատարկվում է: Մի քանի օր է, ինչ գրավաճառները տոպրակներով դուրս են հանում հազարավոր գրքեր` ազատելով տարածքը:
Գրքերը տեղափոխում են տներ, պահեստներ, ոմանք էլ մի մասը հանձնել են որպես թղթի մակուլատուրա: Հարցն այն է, որ ըստ գրավաճառների, տարածքը մասնավոր սեփականություն է, իսկ սեփականատերը պատրաստվում է տարածքը վերանորոգել և հետագայում առևտրային նպատակով շահագործել:
Գրավաճառները հիմա տեղ չունեն գնալու: Հազարավոր գրքեր մնում են պահեստներում, իսկ գրավաճառները տարածք են փնտրում:
Նյութի աղբյուրը` այստեղ



