Image result for khameneiԻրանի բարձրագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հայտարարել է, որ Թեհրանը փետրվարի 10-ին կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սպառնալիքներին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով IRNA-ին:

Իրանի առաջնորդն արել է այդ հայտարարությունը երկրի ռազմաօդային ուժերի անձնակազմի և հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ:

«Ոչ մի թշնամի չի կարող անդամալուծել իրանի ժողովրդին: Իրանցիները կպատասխանեն այդ սպառնալիքներին ուրբաթ օրը»,- ասել է այաթոլան:

Նա հիշեցրել է, որ փետրվարի 10-ին Իրանը կտոնի 1979թ. Իսլամական հեղափոխության տարեդարձը:

«Թրամփը ասում է. «Դուք պետք է վախենաք ինձնից». Ո՛չ: Իրանի ժողովուրդը կպատասխանի նրա արտահայտություններին փետրվարի 10-ին և ցույց կտա իր վերաբերմունքը նման սպառնալիքներին»,- ընդգծել է Համենեին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «բոլորովին չի հարգում» ԱՄՆ-ը և հանդիսանում է «համար մեկ ահաբեկչական երկիրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել