Ես Լապշինի ճակատագրով չեմ անհանգստանում։ Օրեր առաջ Բելառուսի դիկտատորն իր մեծ ասուլիսում բավական փակագծեր բացեց, այն է՝ Իսրայելն ու Ռուսաստանը այնքան էլ սրտով ու ջիգյարով չեն պահանջել Լապշինին, իսկ վերջում էլ հավելեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը, Ադրբեջանն ու Բելառուսն այնքան խորն են համագործակցում, որ ցանկության դեպքում մի բան կպայմանավորվեն։ Ու ինչպես գրել եմ դեռ տարեսկզբի առաջին օրերին, պլանը շատ հստակ է. երեքով պայմանավորվում են՝ Բելառուսը նրան հանձնում է Ադրբեջանին, այնտեղ Լապշինը ղազագիր է գրում Ալիևին Ղարաբաղ այցելելու մասով ու զղջում, նրա նկատմամբ հարուցված գործով վճիռ է արձակվում, մի հատ էլ Լապշինը ներման դիմում է գրում, Ալիևը ներում է ու փոխանցում Իսրայելին։ Կարճ տարբերակն էլ հնարավոր է, եթե ավելի լավ են պայմանավորվել։ Ուղղակի առանց դատավճռի Ալիևին ուղղված ղազագրով Լապշինին հանձնում են Իսրայելին։ Իսկ այս ամենում Լապշինի երկրորդ հայրենիք Ռուսաստանի պահվածքը հիշեցնում է ապրիլյան պատերազմի ժամանակ նրա վարքագիծը... չի խառնվում ու չի միջամտում։ Ահա թե ինչու Լուկաշենկոն վստահ պնդում էր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իսրայելը ցանկություն չեն հայտնել ու չեն միջամտել։ Հիշեք, որ Լապշինի գրությունները կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Իսրայելի հյուպատոսներին հանդիպելու խնդրանքով «տեղ չէին հասնում», ինչի մասին շարունակ աղաղաղկում էր Լապշինի ընկերուհին վերջինիս բլոգում... Մի խոսքով՝ հերթական դավադրությունը մեր դեմ ու երկու դաշնակիցների մասնակցությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: