Картинки по запросу Հարավկովկասյան երկաթուղի

Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագներն իջեցվել են: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Բանակցությունների արդյունքում դեպի Հայաստան եւ Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով: Նշենք, որ զեղչերը տարբերակված են եւ հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով:

Կնվազեն հացահատիկի, անասնակերերի, սպիրտի եւ կոնյակի, մակարոնեղենի եւ հանքային ջրերի փոխադրման սակագները: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից կիրականացվեն ամիսը 3 անգամ՝ ըստ չվացուցակի:

Փոխադրումները կիրականացվեն առանց ուշացումների՝ անբարենպաստ եղանակային պայմանների եւ Վերին Լարսում հաճախ կուտակվող երկար հերթերի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Զեղչերը կտարածվեն ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլեւ Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել