Այս վերջին ժամանակներում Ռուբեն Հախվերդյանի արտահայտած մտքերի եւ ըստ այդմ բարձրացված արհեստական աղմուկի մասին, Ադրբեջանի գավառներից Հայաստան բերված զիբիլների վերաբերյալ, որոնք այստեղ հոկտեմբերի 27-ով ու օտարերկրյա աջակցությամբ զավթել են իշխանությունը, ուզում եմ ասել, որ Հախվերդյանը միշտ մեր ժողովրդի սրտից է խոսել, եւ այդ առումով շատերի նման լիովին համաձայն եմ նրա հետ:

Ինչ վերաբերում է նշվածս աղբին, ոչ միայն ոչ մի երկրում մարդասպան ոճրագործները չեն կարող ընտրվել երկրի նախագահ, իսկ սրանք բացի մյուս ոճրագործություններից Երեւանի կենտրոնում մինչեւ հիմա դեռ անպատիժ մնացած Սումգայիթ սարքեցին մարտի մեկին, այլեւ նման ճիվաղները պետք է անպայման կանգնեցվեն երկրի օրենքների առաջ եւ պատժվեն՝ նման բան հետագայում բացառելու համար եւ հանուն տվյալ երկրի ապագայի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել