Panorama.am-ը գրում է.
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է Հայաստանում պաշտոնավարման երկու տարին: Դեսպանատան ֆեյսբուքյան էջը հրապարակել է դեսպանի խոսքը.
«Այս երկուշաբթի ես հետադարձ հայացք նետեցի ու հավատս չի գալիս, որ ուղիղ երկու տարի առաջ հենց այս օրը ես երդմամբ ստանձնեցի Հայաստանում 8-րդ ԱՄՆ դեսպանի պաշտոնը:
2015թ. այդ օրն առանձնահատուկ էր նրանով, որ ես նորովի սկսեցի արժևորել իմ հիացմուքն ու սերը ամենայն հայկականի հանդեպ ու նաև որպես դեսպան, ինձ չտեսնված մի հնարավորություն տրվեց, որ ես ի ցույց դնեմ այն ամենը, ինչ կապում է մեր երկու երկրներին՝ սկսած տնտեսական կապերից մինչև ռազմական համագործակցություն, մաեստրո Մալխասից մինչև պուլիցերյան մրցանակակիր բանաստեղծ Բալաքյան և նույնիսկ մինչև Քարդաշյանների ձեռներեց ընտանիք: Ես և Լին մեծ սիրով ծանոթացել ենք բազմաթիվ բարեհաճ ու հյուրընկալ մարդկանց ՝ այս գեղեցիկ երկրի բոլոր վայրերից: Այստեղ՝ Երևանի մեր նստավայրում սիրով հյուրընկալել եմ բազմաթիվ հայ բարեկամների ու գործընկերների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



