ՊԵԿ կողմից հրապարակվել է 2016թ. Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը։ Հեռահաղորդակցական առաջատար ընկերությունների կողմից 2016թ.-ին մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 30.32 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակում են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները՝ Ղ-Տելեկոմ (Վիվասել-ՄՏՍ), Արմենտել (Beeline), Յուքոմ (Ucom) և ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ)։ Ղ-Տելեկոմի կողմից 2016թ.-ին վճարվել է 12.81 մլրդ դրամ հարկ։ Արմենտելի կողմից վճարված հարկերի ծավալը 2016թ.-ին կազմել է 12.43 մլրդ դրամ։ Յուքոմի կողմից 2016թ.-ին վճարվել է 4.45 մլրդ դրամ հարկ։ Ռոստելեկոմի կողմից 2016թ.-ին մուծվել է 0.63 մլրդ դրամ հարկ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1621185968190094?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել