Երևանյան սրճարաններից մեկում հանդիպում նշանակեցի գերմանահայ դիզայներ Էդուարդ Հովհաննիսյանի և իր գործընկերոջ` Ջուլիանի հետ: Եղանակը բավականին հաճելի էր, մեղմ, 40-ի հասնող ջերմաստիճանի ազդեցության տակ, երբ փողոցում հրկիզվում էին հատուկենտ անցորդներն ու լեզուները դուրս գցած անտուն կենդանիները, մենք փորձեցինք աշխատել :) 

 Անձնական տվյալներ 

Ծնվել է 1966թ. Արտաշատում` Ալվարդ և Դուրեկան Հովհաննիսյանների ընտանիքում: Մանկուց առանձնահատուկ սեր է ունեցել նորաձևության հանդեպ` ոգեշնչվելով մոր աշխատանքից, ով այդ ժամանակ հագուստ էր ձևվում:

1993թ. տեղափոխվել է Գերմանիա, երբ 27 տարեկան էր: Մինչ Եվրոպա մեկնելը կյանքի մասին համառորեն լռում է` ասելով, որ այն, ինչ եղել է մինչև Գերմանիան, անցյալ է, որի մասին չի ցանկանում խոսել:

2003թ. ընդունվել է Մանհեիմի մասնավոր դիզայնի դպրոցը, որն ավարտել է 2006թ.:

2007թ. աշնանը Steigenberger հյուրանոցում ներկայացրել է Mannheimer Hof ցուցադրությունը:

Ամեն տարի Բեռլինում ներկայացնում է 1-2 ցուցադրություն, որոնցից բավականին մեծ աղմուկ բարձրացրածների շարքում են Sunset blv և Haute Couture-ը: 

Ջուլիանառաջին հարցը քեզ ուղղեմինչպիսի՞ տպավորություն ունես Հայաստանից:

 - Բավականին լավ, սարսափելի շոգ է, շատ բաներ զարմացրել են, իսկ շատ բաներ զվարճացրել:

Ի՞նչ գիտես Հայաստանի մասին և ի՞նչ ես կարծումՀայսատանն ինչպիսի՞ երկիր էավելի շատ   արևելյա՞նթե՞ արևմտյան:

- Շատ տեղեկություններ չունեմ: Այն, ինչ էլ գիտեմ, Էդուարդից եմ իմացել. չեմ կարծում, որ Հայաստանը արևելյան երկիր է, սակայն չեմ կարող ասել, որ այն արևմտյան է. Հայաստանը ավելի տարբերվող է, կրում է երկու աշխարհների ընդհանուր գծերը, սակայն մնում է ինքնատիպ: Իսկ ընդհանրապես` կարծում եմ, որ հայ իրականությունն ավելի մոտ է ամերիկյան մշակույթին. այստեղ ամեն ինչ ավելի ամերիկյան է:

Ամերիկյա՞ն... Ինչո՞ւինչի՞ց այդպիսի եզրակացության հանգեցիր:

- Կարծում եմ` մայրաքաղաքից, շենքերից, սրճարաններից... Հստակ չեմ կարող ասել, ուղղակի տպավորությունն է այդպիսին...

Էդուարդշարունակենք զրույցը Ձեզ հետայսօր Էդուարդ Հովհաննիսյան անունը բավականին   հայտնի  դարձավ նորաձևությանը և շոու-բիզնեսին հետևող երևանյան միջավայրինՀարց է   ծագումՀայաստանի հետ կապված պլաններ կամ նախագիծ ունե՞սասենքԵրևանում   ներկայացնել Ձեր դեֆիլեն կամ գուցե ատելյե-բուտիկ բացե՞լ:

- Գործընկերոջս հետ եկել եմ Հայաստան, և ցանականում ենք նախ` տեղի շուկան ուսումնասիրել, տեսնել` ինչ մթնոլորտ է այստեղ տիրում նորաձևության առումով, ապա` ավելի պարզ կլինի, թե ինչ ծրագրեր կունենանք, քանի որ հենց դեֆիլեն Երևան բերելու ցանկություն կա:

Այս ժամանակահատվածում ի՞նչ տեղեկություններ եք ձեռք բերել երևանյան դիզայներների կամ   ներկայացվող բրենդերի վերաբերյալ:

- Ասեմ. շատ քիչ տեղեկություն եմ քաղել, սակայն որքան հասկացա, այնքան էլ զարգացած չէ նորաձևությունը Հայաստանում: Մի քանի անուն իմացա` Արամ Նիկոլյան, Արևիկ, ազգանունը չեմ հիշում (նկատի ունի դիզայներ Արևիկ Սիմոնյանին- հեղ.)... ճիշտն ասած, ոչինչ չտպավորվեց մեջս, շատ անկազմակերպ հավաքածուներ էին... Նկատվեց, որ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերված:

Իսկ ո՞րն է հենց Էդուարդ Հովհաննիսյանիորպես դիզայների նպատակը:

- Մեր երկուսի` իմ և Ջուլիանի, նպատակը համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ հիմնելն է, որը կունենա շուկայի լայն տարածում, ներկայացված կլինի և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում և, ինչու ոչ, նաև Հայաստանում:

 

 

Այսպիսի ցանկությունների համար կա՞ն արդեն նախադրյալներ:

- Մենք հայաստանյան դիզայներներից տարբերվում ենք նրանով, որ բաց մուտք ունենք եվրոպական շուկա: Հայ դիզայներները, ովքեր աշխատում են Հայաստանում, մեծ մասամբ այս երկրից ավելի բարձրունքների հասնել չեն կարողանում, իսկ մեր առավելությունն այն է, որ ունենք այդ հնարավորությունը` ասենք, Փարիզում, Բեռլինում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում ներկայանալու: Դա մեզ համար բավականին հեշտ է:

Ասացիքոր այստեղ նորաձևությունն այնքան էլ զարգացած չէԱյս դեպքում երբվանի՞ց   Հայաստանը   սկսեց ձեզ հետաքրքրելորտեղ կարելի է ցուցադրել Էդուարդ Հովհաննիսյան բրենդը:

- Գիտես, նորաձևության մեջ այդքան էլ երկար ժամանակ չեմ` մոտ չորս տարի, սակայն այդ չորս տարիների ընթացքում ցանկությունը միշտ էլ եղել է: Երկու տարի մասնավոր սովորել եմ, ապա` մնացած չորս տարիների ընթացքում այնպես եմ աշխատել, որ հիացրել եմ իմ աշխատանքով: Հայաստանի հանդեպ միշտ էլ կար հետաքրքրություն և ցանկություն, նաև կարծում եմ, որ մոտ ժամանակները հնարավորություն կստեղծվի այդ ցանկությունն իրականացնելու:

Շատ լավ իմանալովոր մեծ ռիսկ է նման աշխատանք սկսելըի՞նչ ես կարծում`պատրա՞ստ   ես դրան:

- Կարծում եմ` այո: Կարծում եմ` այս չորս տարվա ընթացքում հավաքած փորձը բավականին մեծ է ինձ համար, և այն փաստը, որ իմ վերջին երկու դեֆիլեները շլացուցիչ հաջողություն ունեցան Գերմանիայում, ինձ հիմք են տալիս ասելու, որ բավականին հասունացել եմ նորաձևության մեծ ասպարեզ մտնելու համար:

Պատմիր ցուցադրություններիդ մասին:

- Առաջին դեֆիլեն, որի անվանումը Sunset Boulevard է, համանուն է հոլիվուդյան կինոֆիլմին, վստահվեց Գերմանիայում բավականին մեծ ճանաչում վայելող մի ընկերության, որպեսզի նրանք զբաղվեն կազմակերպչական և շոուի պատրաստման աշխատանքներով, որը, պետք է խոստովանեմ, մեծ հաջողություն ունեցավ ամբողջ Գերմանիայում:

 

 

Ո՞րն էր հաջողության գաղտնիքը:

- Ինչ խոսք, դրանում մեծ դեր խաղաց ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև հենց դեֆիլեի ժամանակ առկա անակնկալները` ինչպիսիք էին օպերային մեներգչուհին, ջութակի անկրկնելի կատարումը, որից դահլիճը ահավոր հուզվել էր: Ցուցադրություններիս հաջողության գաղտնիքը նաև այն է, որ միայն հագուստի ցուցադրություն չեմ կազմակերպում. դա մի ամբողջ բարդ կառուցված շոու-հաղորդում է` լի անսպասելի տեսանյութերով, տաղանդավոր երաժիշտներով, էքստրեմալ ցուցադրությամբ: Անհնար է, որ այդպիսի աշխատանքը չարժանանա մեծ ուշադրության:

Ի՞նչ կարող ես ասել երկրորդ դեֆիլեիդ մասինԳիտեմոր այն բավականին մեծ աղմուկ է   բարձրացրելշլացուցիչ հաջողություն ունեցելԴրա հաջողության գրավականը գուցե այն   էրոր այն թանգարանումորտեղ ցուցադրեցիր երկրորդ հավաքածուդԼեդի Գագային   արգելել էին տեսահոլովակ նկարահանել:

- Լիովին ճիշտ ես: Դեֆիլեից մեկ օր հետո գերմանական բոլոր լրատվական կայանները հայտնեցին և հրապարակեցին, որ Էդուարդ Հովհաննիսյանը ՙհետ գցեց՚ Լեդի Գագային: Բուն դեֆիլեն ընթացավ մի շատ հետաքրքիր թանգարանում, որի բոլոր ցուցանմուշները վաղուց մահացած մարդիկ են, ավելի ճիշտ` այն, ինչ մնացել էր նրանցից, և այդ վախեցնող ու ազդեցիկ միջավայրում դեֆիլե կազմակերպելը բավականին մեծ հաջողություն էր: Մի քանի օր էր անցել դեֆիլեից, սակայն ողջ Գերմանիայում այնպիսի աղմուկ էր տիրում...

 

 

Փաստորենկարողացել ես գրավել ԳերմանիանՀուսանքոր մոտ ժամանակները նաև երևանյան   միջավայրում մեզ կհաջողվի դիտել այդպիսի անկրկնելի ներկայացում:

- Կարծում եմ` դա բավականին շուտ կլինի. արդեն այս տարվա հոկտեմբերին հնարավոր է` Երևանում կայանա իմ դեֆիլեն, որը սարսափելի մեգանախագիծ է, որն այժմ նախապատրաստական փուլում է: Այնպես որ, սպասենք մինչ հոկտեմբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել