Image result for трампԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հակասում է հանրապետականների արտաքին քաղաքականությանը, նշում է The Washington Post-ը:

Թրամփը հարցազրույցում կրկին արտահայտել է իր դրական տրամադրվածությունը Պուտինի նկատմամբ, ինչն անհանգստացրել և հիասթափեցրել է հանրապետականներին:

«Ես չեմ մտածում, որ կա ինչ-որ համարժեք այն բանում, թե ինչպես են իրենց պահում ռուսները և ամերիկացիները»,- ասել է Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը:

Հանրապետական սենատոր և Ներկայացուցչական պալատի խոսնակ Փոլ Ռայնի ներկայացուցիչը նշել է անցյալ ամիս CNN հեռուստաալիքին Թրամփի տված հարցազրույցը, որի ժամանակ նա Ռուսաստանը անվանել է «գլոբալ սպառնալիք» և ասել է, որ Պուտինը «չի կիսում մեր հետաքրքրությունները, նա դրանց խոչընդոտում է»:

Պարբերականը նշում է, որ կոնգրեսմեն Լիզ Չեյնին քննադատել է նախագահի խոսքերը, հայտարարելով, որ «Թրամփի բառերը, որոնք ենթադրում են բարոյական համարժեքություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, խորը անհանգստություն են առաջացնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել