Մոտենում են ավագանու ընտրությունները, և գնալով ավելի են ակտիվանում մինչ այժմ քաղաքական պասիվ դիրքորոշում պահպանող ԲՀԿ-ի մասնակցության շուրջ ասեկոսեները։ Այսպես, «Հրապարակի» տվյալներով՝ ԲՀԿ-ի ցուցակի Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ո՛չ առաջին եռյակում եւ ո՛չ էլ տասնյակում չի լինելու:
Թերթը գրել է նաև, որ ԲՀԿ-ն կողմնորոշվել է ընտրություններում իր պլան մինիմումի և մաքսիմումի հարցում։ Այսպես, եթե ԲՀԿ-ն հաղթի ընտրություններում և հնարավորություն ունենա քաղաքապետ նշանակելու յուրայինների շարքից, ապա Երևանի ԲՀԿ-ական քաղաքապետը կլինի Գուրգեն Արսենյանը, իսկ պլան մինիմումի համաձայն՝ ԲՀԿ-ն պայքարելու է առնվազն քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար, ով լինելու է Աբրահամ Մանուկյանը, ով, ըստ թերթի, մեծ սիրով կհրաժարվի իր մանդատից հանուն այս պաշտոնի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/278050515662053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել