McDonalds–ը չի ծրագրում Հայաստանում ռեստորանների ցանց բացել։ Այդ մասին ասել է Եվրոպայում McDonalds ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միսթրին` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում հերթական անգամ տեղեկություն էր տարածվել, որ վրացի գործարար, «Կոկա Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերույթան ղեկավար, «McDonalds Georgia» ֆրանչայզի սեփականատեր Թեմուր Ճկոնիան արդեն Հայաստանում ռեստորանային ցանցի բացման արտոնագիր է ստացել և այդ նպատակով առաջիկայում կժամանի Երևան։ Ճկոնիան հայտնել էր, որ «McDonalds Georgia»–ն որպես «McDonalds»–ի գործընկեր կարող է երկկողմ պայմանագրի հիման վրա գալ հայկական շուկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել